Դուք իրագործել եք ազգակործան քաղաքականություն, հիմա էլ անկախության պաշտպանի քողի տակ փորձում եք ավելի լուրջ փորձությունների առաջ կանգնեցնել ՀՀ-ն, մի քիչ աստվածավախ եղեք, անդառնալիության կետը մի անցեք ու թողեք ապրենք։
Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։
«Ես ձեզ թույլ եմ տալիս ապրել, առավել ևս, որ ժողովրդավարական հասարակությունում ապրելու համար դուք իմ թույլտվության կարիքը չունեք, բայց եթե դա ձեր քաղաքական մենտալիտետի մեջ է, որ վարչապետը պետք է թույլ տա կամ չտա ապրել, ես հաճույքով այդ թույլտվությունը ձեզ տալիս եմ։
Ես չեմ կարող բռնանալ Ձեր որևէ համոզմունքի վրա ու չեմ ժխտի, որ մենք մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչ մարտահրավերի առաջ»,- ասաց Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ եթե իր հրաժարականով կհասցեագրվեն առկա մարտահրավերները, ապա հաջորդ վայրկյանին հրաժարական կտա։
«Ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ։ Իմ բոլոր վերլուծությունները, սակայն, թույլ են տալիս ենթադրելու, որ դա անելու դեպքում տեղի կունենա հակառակը։ Այդ սցենարը դուք փորձեցիք ԼՂ-ում ու իրագործեցիք, ի՞նչ եղավ։ Իհարկե, ՀՀ-ում դա չեք կարող իրագործել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։