«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին

«Տղամարդը գրել է, որ ես առաջարկել եմ միջուկային հարված հասցնել ՌԴ տարածքին»․ Սիմոնյանը իրեն զրպարտելու մասին

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ինքը զրպարտության մասին հաղորդում է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Նիկոլայ Կորոլևի նախկին օգնականի դեմ, ով բողոք է ուղարկել ՌԴ Քննչական կոմիտե և ՆԳՆ՝ Սիբիրում միջուկային պայթյունի մասին նրա խոսքերից հետո։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։

«Ես դիմում եմ ներկայացրել ինչ-որ պատգամավորի օգնականի դեմ, ով դիմում է ներկայացրել իմ դեմ։ «Զրպարտություն» հոդվածով», – ասել է նա։

Նրա խոսքով՝ տղամարդը գրել է, որ Սիմոնյանը «առաջարկել է միջուկային հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին»։

«Ես, իհարկե, նման հերետիկոսություն չեմ առաջարկել և չէի կարող առաջարկել»,- նշել է նա։

RT-ի գլխավոր խմբագիրը հավելել է, որ «մնացած զրպարտողները նույնպես պետք է պատրաստվեն»։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial