Սոցիալական ցանցերում արդեն իսկ հրապարակվել են տեսանյութեր, որտեղ ընթերցվում են Երևան տեղափոխված հայորդիների անունները, և երևում է, թե ինչպես են նրանց դիմավորում իրենց հարազատները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 14-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը:
Գերիներին օդանավակայանում դիմավորել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գերիների հարազատները: