Ադրբեջանի Թարթառի շրջանում մեկ օրում ականի երկու պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպերից հետևանքով կա զոհ և տուժած։
Հաղորդվում է, որ առաջին միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին ժամը 17։00-ի սահմաններում Չայլի գյուղի տարածքումը։ Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մահացել է 1989 թվականին ծնված Ալիհեյդար օղլու Խադիևը։
Նշվում է, որ մարտին մեկ այլ ականի պայթյունից Խադիևը վնասվածք էր ստացել, ինչի հետևանքով նրա ոտքն անդամահատվել էր։
Մյուս միջադեպը տեղի է ունեցել ժամը 20։30-ի սահմաններում։ Հասանգայա գյուղի 37-ամյա բնակիչ Զամեդին Հասանլին ականի պայթյունի հետևանքով ոտքերի վնասվածներ է ստացել ու հոսպիտալացվել։
Երկու դեպքով էլ հետաքննություն է սկսվել։