Ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի շալվարը պատռվել է Միլանում համաժողովին ելույթ ունենալու ժամանակ։ Այս մասին նա խոսել է Hulu հարթակի շոուի նոր դրվագի եթերում։
42-ամյա Քարդաշյանը խոսել է Իտալիայում իր հետ պատահած դժբախտ դեպքի մասին. Հանրային կոնֆերանսի համար նա հագել է տոպ, Gucci լատեքսային տաբատ, ստիլետտո կոշիկներ և երկար բաճկոն:
Քարդաշյանը նշել է, որ ելույթի ողջ ընթացքում ոտքերում անհարմարություններ ուներ։ «Դա կպել էր իմ հետույքին: Այնքան ցավոտ էր ու տաք: Ես խեղդվում էի դրանց մեջ, ամաչում եմ»,- գրել է Քարդաշյանը։