Կովկասյան տարածաշրջանում պատերազմը շարունակելու համար արդարացումներ չկան։
Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։
Նա նշել է, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի՝ չփոխելով աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանները։
Թեհրանի համար կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը։