Աֆղանստանի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը կիրակի կտրուկ աճել է՝ հասնելով ավելի քան 1000-ի. այս մասին, ինչպես գրում է The Guardian-ը, հայտնել է թալիբների ներկայացուցիչը:
Կառավարության փոխխոսնակ Բիլալ Քարիմին կիրակի վաղ առավոտյան Agence France-Presse-ին ասել է. «Զոհերի թիվն ավելի քան 1000 մարդ է: Սպասում ենք վերջնական տվյալների»։
Մինչդեռ Թալիբանի անանուն ներկայացուցիչը կիրակի Associated Press-ին ասել է, որ զոհերի թիվը կազմում է մոտ 2000:
Շաբաթ Հերաթ նահանգում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որին հաջորդել են ութ ուժեղ հետցնցում: