Տարածաշրջանի խնդիրների հիմքում Պաղեստինի խնդիրն է: Այս մասին, ինչպես նշում է «Անադոլու»-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Եթե այս հարցը արդարացիորեն չլուծվի, մեր տարածաշրջանը շարունակելու է խաղաղություն տենչալ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն կապահովվի միայն պաղեստինա-իսրայելական խնդրի վերջնական լուծման ձեռքբերմամբ։
«Աշխարհագրական ամբողջականությամբ անկախ Պաղեստին պետության ստեղծումը՝ (Արևելյան) Երուսաղեմում մայրաքաղաքով անշրջելի անհրաժեշտություն է»,- ընդգծել է Էրդողանը:
Նա կոչ է արել խուսափել ցանկացած քայլից, որը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության սրման, էլ ավելի մեծ արյունահեղության:
«Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ բախումները հնարավորինս արագ դադարեցնելու և վերջին իրադարձությունների ֆոնին սրված լարվածությունը նվազեցնելու համար։ Մենք վճռական ենք շարունակելու ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ խաղաղությունը վերականգնելու համար»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը։