Հոկտեմբերի 9-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտոյի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: