Դեկտեմբերի 15-ին հանդիպում է կայացել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ գործողությունների ծրագրի ղեկավար Պասկալ Հունդի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մանրամասնորեն քննարկվել է Ռուսաստանի և ԿԽՄԿ փոխգործակցությունը՝ շեշտադրում անելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարմանը»,- ասվում է արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ: