Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: