36 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը Դալարիկում դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել

36 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը Դալարիկում դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել

Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում:

«Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոնից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան:

Բացի շարժակազմից՝ վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայումս ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորաերթերը, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին:

Անկման պատճառները պարզվում են: ՀԿԵ-ն հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial