Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում. Լուկաշենկոն՝ ԱՊՀ խորհրդի նիստում

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում. Լուկաշենկոն՝ ԱՊՀ խորհրդի նիստում

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների հետ կապված։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։

«Վրաստանն առաջինը լքեց մեր ասոցիացիան, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ԲելՏա գործակալությունը:

Բելառուսի նախագահի խոսքով՝ նման իրավիճակին չի կարելի հանգիստ հետևել կողքից, քանի որ հակառակ դեպքում ԱՊՀ երկրները «ուղղակի կքանդվեն»։

Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնելու։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial