հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին: Քաղաքացին տեղում մահացել է։
MediaHub-ի տեղեկություններով ողբերգական վթարից մահացած գյումրեցի Մարտունը Կառնուտ գյուղ էր գնացել` աշխատելու։ Այս մասին ին պատմել է Կառնուտի վարչական ղեկավար Գառնիկ Գաբոյանը։
Վարչական ղեկավարը պատմել է, որ իր տեղեկությամբ՝ վթարը տեղի է ունեցել մեքենայի ինքնահոսի պատճառով։
«Երեկ, երբ գնացի դեպքի վայր, երկու տարբերակ էր պտտվում. առաջինն այն է, որ վարորդը ղեկին չի եղել, մեքենան ինքն իրեն է առաջ գնացել ու հարվածել 47-ամյա Մարտունին, մյուս տարբերակն էլ այն է, որ հետընթացքի ժամանակ Սրապը չի նկատել ու հարվածել է տղամարդուն։ Ոչ մեկը ներկա չի եղել դեպքին»,- ասել է նա։
Վարչական ղեկավարը պատմել է, որ գյումրեցին պայմանագրային զինծառայող է եղել և ունեցած ազատ օրերին եկել է Կառնուտ գյուղ, որպեսզի բերքահավաքությամբ զբաղվի։
«Մեր գյուղում տարբեր համայնքներից աշխատողներ կան, ինքն էլ եկել աշխատել, գնացել է։ Իրեն վրաերթի ենթարկած տղան էլ շատ հանգիստ ու լավ տղա, հիմա ինքն էլ է ձերբակալված, մեքենայի տերն էլ»։