Սխտորը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի ֆիտոնցիդների մանրէասպան հատկությունների մասին գրվել է անդրանիկ բժշկական գրքերում։ Ժամանակակից հետազոտողները ոչ միայն հաստատում են ժողովրդական բժշկության հազարամյա պատմություն ունեցող փորձը, այլև գիտականորեն հիմնավորում են այդ դրույթները։
Սխտորի հյութը և յուղամզվածքն ունեն բարերար ազդեցություն արյան վրա, տրորած սխտորը դանդաղորեն իջեցնում է արյան մակարդելիությունը, ինչի շնորհիվ լավանում է սրտի, գլխուղեղի սնուցումը թթվածնով, հեշտանում է արյան հոսքը դեպի ծայրանդամների մազանոթները։
Այս հրաշալի սննդամթերքը բարերար ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա:
Կարևոր է իմանալ, որ սխտորն ունի ոչ միայն հակաբիոտիկ, այլև հակավարակային, ջերմիջեցնող և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկություններ։