Թել Ավիվում Իսրայելի կառավարության հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ծնվել է Իսրայելում։
«Իսրայել պետությունը ստեղծվել է ամբողջ աշխարհի հրեաների անվտանգության համար, և ես նույնպես ծնվել եմ այնտեղ», — ասել է Բայդենը:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ Միացյալ Նահանգների առաջնորդը ծնվել է 1942 թվականին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում։
Բայդենի այս հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կատակելով, որ այդ դեպքում նա չէր կարող ընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։