Գյումրիում կասեցվել է «Ռոբի Ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Գյումրիում կասեցվել է «Ռոբի Ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Զարիֆյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Շիրակի մարզ, ք. Գյումրի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում անցկացված վերահսկողության ընթացքում:

Արձանագրվել է, որ՝

— սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,

— սննդի կառույցն ապահովված չի եղել լվացվող և ախտահանվող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ և հումքի լվացման լվացարանով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, և այն կվերագործարկվի միայն հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետում վերացնելուց հետո:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial