Բողոքի ակցիա Շիրակի մարզում

Բողոքի ակցիա Շիրակի մարզում

Այսօր Շիրակի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ , երեկ երեկոյան համացանցում տեսնելով Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութերը հայ գերիների մասին, դրանցում գտել են իրենց ազգականներին: Վերջիններս իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝փակելով Գյումրի-Երեւան ավտոճանապարհը, պահանջելով պատասխանել իրենց հարցերին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ երեկ երեկոյան դեռեւս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր եւ այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial