Ստաս Նամինի որդու՝ Արտեմ Միկոյանի և նրա տատիկի սպանության կասկածյալը՝ սպանվածի խորթ եղբայրը, խոստովանել է հանցանքը։ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ կասկածյալի հետ քննչական գործողությունները շարունակվում են։
«Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության քննիչները և քրեագետները շարունակում են աշխատել Իստրայի քաղաքային շրջանում կրկնակի սպանության կասկածյալի հետ։ Հարցաքննության ընթացքում տղամարդն ընդունել է հանցանքը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի մարզի Կրյուկովո ավանի առանձնատանը սպանվել են Ստաս Նամինի 30-ամյա որդի Արտեմ Միկոյանը և Նամինի զոքանչ Պոլինա Տկաչենկոն։
Արտեմ Միկոյանը նկարիչ և կինեմատոգրաֆիստ էր, Ստաս Նամինի որդին և խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի ծոռը։ Նա ծնվել է 1993 թվականին: Ամբողջ կյանքում զբաղվել էր գեղանկարչությամբ, ավարտել Նյու Յորքի համալսարանի Tisch School of the Arts ֆակուլտետը:
Կասկածյալը՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, Նամինի խորթ որդին է՝ նրա կնոջ որդին նախորդ ամուսնությունից։ Ռոք երաժիշտը վաղ տարիքից մեծացրել է Ռոմանին և փոխարինել հորը։
Նախկինում Ռոման Միկոյանն արդեն ենթարկվել է պատասխանատվության սպանության համար։ Դեռևս 2007 թվականին Մոսկվայում նա մահացու վրաերթի է ենթարկել մի կնոջ, բայց ստացել է պայմանական պատիժ։ Այժմ Ռոման Միկոյանին կասկածում են խորթ եղբոր և խորթ տատիկի սպանության մեջ: