Պուտինը նմանակներ չունի. Պեսկով

Պուտինը նմանակներ չունի. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նմանակներ չունի. այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն:

«Մամուլում տարածվող այդ տեղեկությունները անհեթեթ կեղծիք են, որոնք միայն ժպիտ են առաջացնում», — հավելել է Պեսկովը:

Նշենք, որ օրերս լրատվամիջոցները հրապարակել էին մի խումբ ճապոնացի հետազոտողների ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ Պուտինը տարբեր առիթների «նմանակներ» է օգտագործում: Նրանց հետազոտությունը հիմնված է արհեստական բանականության՝ ուժեղացված դեմքի ճանաչման, ձայնի համեմատության և մարմնի շարժումների ուսումնասիրության վրա: Հետազոտության արդյունքների համաձայն՝ կան մի քանի «պուտիններ», որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ձայնն ու շարժուձևը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial