Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 78-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Հայանիստ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Գավառ համայնքի Ազատամարտիկների փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 137-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ԲՄՎ», «Հունդաի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.50-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 114-րդ կմ-ին՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, «Հովո» բեռնատարը կողաշրջվել է. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: