Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի 16-րդ միկրոշրջանում գտնվող մասնավոր բնակելի համալիրներից մեկի տներից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Հարձակման հետևանքով ընտանիքի 2 անդամ է սպանվել՝ 1950 թվականին ծնված Դաղբեյ Ֆարաջևը և նրա դուստրը՝ 1985 թվականին ծնված Սյուզանա Կարակաշը: Թուրքիայի քաղաքացիներ Սերքան Քարաքաշը և Թարլան Ֆարաջևը վիրավորվել են։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները և շտապօգնության բրիգադը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։