Գազայի հատվածում ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 63-ի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ գործակալությանը հղումով։
«Վերջին 72 ժամվա ընթացքում ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ևս 10 աշխատակից է զոհվել, ինչի հետևանքով հոկտեմբերի 7-ից մինչ օրս գործակալության աշխատակիցների շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 63-ի», — ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, կազմակերպության տվյալներով, հոկտեմբերի 7-ից մինչ օրս առնվազն 22 աշխատակից է վիրավորում ստացել։