Արարատի լանջին տորֆ է այրվում. օդից աջակցությունը թուրքական հրշեջներին չի օգնում

ՀՀ ԱԻՆ–ից շտապել են հանգստացնել Երևանի բնակիչներին, Արարատի վրա բռնկած հրդեհը երկրում ոչ ոքի չի սպառնում, կրակը Թուրքիայի տարածքում է տարածվում։ Այս մասին Facebook –ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։

Արարատի վրա երևացող կրակը, երևանցիների շրջանում իրարանցում է առաջացրել։


«Ընկերներ ջան, Մասիս սարի ուղղությամբ երևացող հրդեհը գտնվում է Թուրքիայի տարածքում», – գրված է հաղորդագրության մեջ։
Հետևաբար, կրակի օջախները Հայաստանի սահմանից հեռու են գտնվում, նշել է Սաթենիկ Ասիլյանը։
Sputnik  Արմենիայի տվյալներով` տորֆավայրերն են այրվում։ Թուրքական կողմում կրակը փորձել են մարել վերևից, սակայն դեռ ապարդյուն։ Կրակը տարածվում է լեռան ստորոտով դեպի վեր։
Որոշ մասնագետների կարծիքով, չի բացառվում, որ կրակը կարող է տարածվել նաև Հայաստանի տարածքում։



Նյութի աղբյուրը՝ Sputnik Armenia:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial