Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ Իսահակյան գյուղում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Իսահակյան համայնքի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial