Վրեժխնդիր լինելու նպատակով այրել է մեքենան ու հեռացել դեպքի վայրից

Վրեժխնդիր լինելու նպատակով այրել է մեքենան ու հեռացել դեպքի վայրից

Նոյեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիսի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ մեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել բաժնի քրեական հետախույզներն ու փրկարարներ: Պարզվել է, որ այրվում է մասիսցի 36-ամյա տղամարդու «Հոնդա Ակորդը»:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը թարմ հետքերով բացահայտվեց: Պարզվեց, որ նոյեմբերի 12-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մասիսի 32-ամյա մի բնակիչ, նախկինում ունեցած հարցերի համար վրեժխնդիր լինելու նպատակով, բենզինով փորձել էր այրել 36-ամյա համաքաղաքացու մեքենան:
Նոյեմբերի 13-ին բաժնի քրեական հետախույզները մեկնել են 32-ամյա տղամարդու բնակարան: Ոստիկաններին տեսնելով՝ նա ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել, ապա մտել է լոգարան և ածելիով վնասել դաստակները: Ոստիկանները տեղում առաջին օգնություն են ցույց տվել, այնուհետև ձերբակալել են նրան ու տեղափոխել բաժին:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial