Գյումրիում իրականացվում է ստվերային կառավարում. ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության մասին հուշագիրը

Գյումրիում իրականացվում է ստվերային կառավարում. ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության մասին հուշագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021 թ. ստորագրված համագործակցության մասին հուշագիրը։ Այդ մասին ասված է կուսակցության Ֆեյսբուքի էջում:
«Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, հրավիրում է մամուլի ասուլիս՝ ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ: Ասուլիսը տեղի կունենա «Երկխոսություն» մեդիա կենտրոնում (հասցեն՝ ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 1/2)»,- նշված է գրառման մեջ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial