Ռուսաստանի Դաշնությունից մարդասիրական բեռով 15 բեռնատար է ժամանել Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր՝ ընդհանուր 80 տոննա քաշով:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂՀ բաշխման կետեր. 15 բեռնատար շարժվել է դեպի Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան:
Գերատեսչությունը պարզաբանել է, որ ավելի ուշ օգնությունը կբաշխվի նշված բնակավայրերի բնակիչների շրջանում՝ բնակարանների վերականգնման հարցում օգնելու համար:
Մարդասիրական բեռը ներառում է էլեկտրակայաններ, շինանյութեր, հակահրդեհային ավտոցիստերններ և կենցաղային իրեր: