Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը հաջող է անցել ոչ թե Կիևի, այլ Ռուսաստանի համար:
Գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցում ասել էր, որ երկրի զինված ուժերի հակահարձակումը համարում է «բավական հաջող»՝ հաշվի առնելով այն հնարավորությունները, որոնք այն ուներ՝ ներառյալ արտաքին օգնությունը:
«Նա մոռացել է ավելացնել «Ռուսաստանի համար»»,- գրել է Զախարովան։