Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը:
Նորություններին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ