Ռուսաստանի նախագահական ընտրություններին միջամտում են բոլոր ոչ բարեկամական երկրները, առաջատարների թվում են ԱՄՆ-ը և Գերմանիան։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հատուկ հանձնարարություններով դեսպան, ՌԴ ԱԳՆ ընտրությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Գենադի Ասկալդովիչը։
«Բոլոր անբարյացակամ երկրները: Գերմանիայի կողմից շատ միջամտելու փորձեր կան»,- ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե որ երկրներն են միջամտում ՌԴ նախագահական ընտրություններին։
Ասկալդովիչի խոսքով՝ Գերմանիան փորձում է միջամտել ընտրություններին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների միջոցով։
«Նրանք ցանկանում են նսեմացնել մեր նախընտրական արշավը, կասկածի տակ դնել մեր ընտրական գործընթացը», — ասել է դիվանագետը: