Շիրակի մարզում քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը`հաջակցություն տավուշցիների։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։
«Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից:
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:
Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:
Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:
Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը», – գրել է պատգամավորը: