Mehr գործակալությունը հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ռայիսին լավ է և ավտոշարասյան կազմում մեկնում է Թավրիզ։
Փրկարարները հասել են այն տարածք, որտեղ կոշտ վայրէջք է կատարել Իրանի նախագահի ուղղաթիռը, հայտնում է IRNA գործակալությունը։
«Հայտնի է ավիավթարի ճշգրիտ վայրը, մի քանի րոպեից կհասնենք ուղղաթիռի ուղարկած վերջին GPS ազդանշանին»,- տեղեկացրել է Կարմիր մահիկի փրկարարներից մեկը։
Նախագահական ուղղաթիռի վթարի վայր փրկարարների ժամանումը եղանակային պայմանների պատճառով կարող է որոշ ժամանակ տևել, իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։
«Իրավիճակը վերահսկելի է։ Մենք կապ ենք հաստատել անձնակազմի հետ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով թանձր մառախուղն ու տեղանքը՝ հուսով ենք, որ փրկարարական ջոկատները ավելի շուտ կհասնեն դեպքի վայր և լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն մեզ», — ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ վթարի վայր են մեկնել 16 փրկարարական ջոկատ, ինչպես նաև բանակի և ոստիկանության ստորաբաժանումներ։