Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ. Զախարովա

Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ. Զախարովա

Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Մայիսի 26-ին ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը հանձնեց որոնողափրկարարական և վթարային վերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժական շարժիչային պոմպեր։

 

Լոռու և Տավուշի մարզերում նախկինում տրամադրված 50 տեխնիկա կա, որոնք զբաղվում են ջրհեղեղի հետևանքների վերացման գործով։

 

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման շտաբի հետ։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը»,-ասաց նա։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial