Զախարովան անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին

Զախարովան անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին

Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները համարում է երկրի ներքին գործը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է Երևանում և հանրապետության մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, որքանով որ կարելի է դատել, մարդկանց դժգոհությունը, ի թիվս այլնի, պայմանավորված է նրանով, որ, ըստ նրանց, անկլավային գյուղերում սահմանազատումն ընթանում է ոչ այնքան արդարացի։ Նորից եմ ասում, ես ընդամենը մեջբերում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր այդ մասին բացահայտ ասում են։ Ամեն դեպքում, մենք տեղի ունեցող քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին խնդիր»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործնական փուլի մեկնարկին, և որ դա կարևոր է տարածաշրջանային կայունության համար։

«Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի և հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Զախարովան՝ վերահաստատելով Ռուսաստանի պատրաստակամությունը՝ խորհրդատվական օգնություն տրամադրելու կողմերին սահմանազատման հարցում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial