Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարություն ձևավորելու մանդատ:
Միացյալ Թագավորությունում երեկ տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը: Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների 14-ամյա կառավարումն ավարտվել է:
Ընտրության արդյունքների նախնական ամփոփման համաձայն՝ 650 տեղանոց Համայնքների պալատում լեյբորիստները կարող են ստանալ 410 մանդատ, պահպանողականները՝ 131, իսկ լիբերալ-դեմոկրատները՝ 61: