Տոնդ շնորհավո՛ր հայ փրկարար. Ախուրյանի  ՀՈԱԿ-ի սաները այցելել են ՆԳՆ տարածքային կենտրոն

Տոնդ շնորհավո՛ր հայ փրկարար. Ախուրյանի <<Լեոյի անվան մսուր- մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի սաները այցելել են ՆԳՆ տարածքային կենտրոն

Ախուրյանի <<Լեոյի անվան մսուր- մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի սաները այցելել են  ՆԳՆ տարածքային կենտրոն իրենց շնորհավորանքի և երախտիքի խոսքը հայտնելու փրկարար մարտիկներին ։ Այս մասին  գրառումը ներկայացնում ենք ստորև.

<<Տոնդ շնորհավո’ր հայ փրկարար

🎉🎉🎉

Սեպտեմբերի 4-ին փրկարարի տոնն է։

Ախուրյանի <<Լեոյի անվան մսուր- մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի սաները այցելեցին ՆԳՆ տարածքային կենտրոն իրենց շնորհավորանքի և երախտիքի խոսքը հայտնելու փրկարար մարտիկներին ։ Երգով ու պարով, ուրախ տրամադրությամբ ուսուցողական պարապմունք անցկացվեց, օրը լի էր անակնկալներով։

Շնորհակալություն ավագ խմբին, Դաստիարակ՝ Կ. Հովսեփյանին,

ֆիզ. հրահանգիչ Ա. Մուրադյանին միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաև փրկարար ջոկատի աշխատակազմին բարձր մակարդակի ընդունելության և պատրաստվածության համար ։ Երեխաների համար էլ այն վերածվեց իրական ու հիշարժան տոնի:

Փա’ռք ու պատիվ Ձեզ 🚒🚒🚒>>,-ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial