Մոսկվայից Երևան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ուղևորների խոսքով՝ թռիչքի ժամանակ իրենց ասել են, որ օդային տարածքի փակ գոտին ընդլայնվել է, ուստի ստիպված են եղել երկար թռչել դրա շուրջ։
Այդ պատճառով ինքնաթիռը սպառել է վառելիքը և ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում՝ լիցքավորման համար։
Քիչ առաջ տարածված տեղեկությունների համաձայն Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որն արտակարգ վայրէջք էր կատարել Մախաչկալայում, ուղևորվել է Երևան։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն՝ հղում անելով ՀՀ քաղավիացիայի վարչությանը։