Մոսկվայի բորսան հայտնել է Telegram-ի որոշ ալիքներում առևտրային հարթակի աշխատանքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հայտնվելու մասին :Այս մասին տեղեկանում ենք բորսայի Telegram ալիքի հաղորդագրությունից:
«Երեկ երեկոյան մի շարք Telegram ալիքներ կեղծ տեղեկատվություն են տարածել ֆոնդային բորսայում արժեթղթերի գնանշումների իբր սխալ դինամիկայի մասին։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ Մոսկվայի բորսան գործել և շարունակում է աշխատել բնականոն հունով, և խնդիրներ չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։
Ֆոնդային բորսայի գնանշումների և Մոսկվայի բորսայի աշխատանքի մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է moex.com կայքում և հարթակի պաշտոնական Telegram ալիքում։