Պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձը կտա պետությունը

Պետությունն օգնության ձեռք է մեկնում նաև ռազմական գործողություններին մասնակցած ուսանողներին ու նրանց ընտանիքներին։ 1-ին կիսամյակի վարձն ամբողջովին կփոխհատուցվի, իսկ եթե արդեն վճարել են, ապա գումարը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի

Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերեվարվածների կյանքին վտանգ չի սպառնում

 Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՀՀ ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանին,Սոֆիա Հովսեփյանին և գերեվարվածների հարազատներին վստահեցրել է, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված

«Ձեր գործողությունների հիմքում բոլորովին այլ շարժառիթներ են, որոնց մասին հասարակությունը կիմանա». Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին և հիշեցնելով նրան, որ հասարակությունը պահանջում է իր հրաժարականը:

Եվս 2 քաղաքացի է հայտնաբերվել

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են

Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին. ՊՆ

Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տեսակապի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին,

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 238 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում

Քննություն է տարվում՝ պարզելու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և

Դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է դպրոցականների ձմեռային արձակուրդը

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդը կտրվի 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ը ներառյալ: Առաջին դասարանցիները ձմեռային արձակուրդում կլինեն 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 24-ը ներառյալ, իսկ երկրորդ դասարանցիները՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 17-ը ներառյալ: Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կրթության շարունակականությունն ապահովելու համար կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերն իրականացնել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020 թ. N 09-Ն հրամանի համաձայն: Նախարարությունը վերոնշյալ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ հաստատության ենթակայության՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդի տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:

Պուտինը ռուս խաղաղապահներին համարում է Ղարաբաղում անվտանգության երաշխավորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին համարում է անվտանգության երաշխավոր: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում

Social media & sharing icons powered by UltimatelySocial