COVID-19-ը հաղթելու համար կարևոր է օգտագործել միջազգային համագործակցության բոլոր հնարավորությունները: Այս մասին Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի, Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի, «Ռ-Ֆարմ»-ի և AstraZeneca ընկերության միջև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այդ ընկերություններում «տիրող ոգին կարող է հանուն ընդհանուր նպատակի գիտական ուժերի, տեխնոլոգիաների միավորման, ներդրումների լավ, համոզիչ օրինակ ծառայել՝ մոլորակի վրա միլիոնավոր մարդկանց կյանքը, առողջությունը և անվտանգությունը պաշտպանության համար»։
«Պետք է միավորել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Դա մեր փաստաթղթում է։ Այս առումով դուք այսօր անում եք այն, ինչ «Մեծ քսանյակը» և ՄԱԿ-ը խոհուրդ են տալիս ամբողջ աշխարհի մասնագետներին՝ միավորել ջանքերը։ Կարևոր է օգտագործել միջազգային համագործակցության բոլոր հնարավորությունները՝ առավելագույնս մոտեցնելու վտանգավոր վարակին վերջապես հաղթելու պահը», — հայտարարել Է Պուտինը։