Տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը դժգոհում են ծառայությունների աշխատանքի լայնածավալ խափանումներից:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, խնդիրների մասին հաղորդվել է Երևանի ժամանակով 19:34-ից հետո: Խափանման մասին մեծամասամբ հայտնում են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Կանադայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից օգտվողներ:
Հայ օգտատերերը ևս հայտնում են խափանումների մասին։