Microsoft-ը 2024 թվականին նոր օպերացիոն համակարգ կթողարկի

Microsoft-ը 2024 թվականին նոր օպերացիոն համակարգ կթողարկի

Microsoft-ը նախատեսում է Windows օպերացիոն համակարգերի նոր հիմնական տարբերակները թողարկել երեք տարին մեկ, հայտնել է մասնագիտացված Windows Central հարթակը։

Հերթական նոր օպերացիոն համակարգը թողարկվելու է 2024 թվականին, թեպետ ավելի վաղ այն նախատեսվել էր թողարկել 2023-ին։

Ըստ Windows Central-ի, Microsoft ընկերությունը հաջորդ տարի նախատեսում է նոր մշակում գործարկել, որը, հիմնական թարմացումներից բացի, հնարավորություն կտա տարվա ընթացքում գործառույթներ ներբեռնել․ փոփոխությունները հնարավոր է իրականացնել տարվա մեջ 4 անգամ։

Նշենք, որ Microsoft-ը օպերացիոն ամենավերջին՝ Windows 11 համակարգը թողարկել է 2021 թվականի հոկտեմբերին։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial