Հայտնի Versace ապրանքանիշի սեփականատեր Capri Holdings-ը այն հանել է վաճառքի։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, նորաձեւության ապրանքանիշի պոտենցիալ գնորդների թվում է իտալական Prada ընկերությունը։
Prada-ն աշխատում է Citi ֆինանսական ծառայությունների ընկերության հետ՝ գնահատելու հնարավոր ձեռքբերումը, ասել են աղբյուրները: Փորձագետների կարծիքով՝ Versace-ի արժեքը 1,75-ից 2,19 միլիարդ դոլար է՝ չհաշված պարտքը։
Capri Holdings-ին շքեղության համաշխարհային շուկայում վաճառքի դանդաղում է սպասվում: Միտումը կապված է հարուստ գնորդների ծախսերի կրճատման հետ, մասնավորապես Չինաստանում, և շքեղության ոլորտում երկարատև տնտեսական բումի ավարտի հետ: