Wildberries առցանց հարթակն ավարտին է հասցրել տեխնիկական աշխատանքները՝ վերացնելու Հայաստանում գնորդների համար ապրանքների արժեքի ոչ ճշգրիտ ցուցադրման հետ կապված սխալը՝ ինչպես պաշտոնական կայքում, այնպես էլ Android և iOS բջջային հավելվածներում: Այս մասին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
Համաձայն հարթակի կանոնների՝ պատվերների ձևակերպումը բացառապես կատարվելու է ՝ հաշվի առնելով տարածաշրջանը և տվյալ վայրի համար ֆիքսված գները։
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ ի աջակցություն երկրում ձեռներեցության զարգացմանը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո, մշակվել է օնլայն և օֆլայն միջոցառումների ցանկ տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են զարգանալ առցանց առևտրի սեգմենտում։
Այսպիսով, սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12.00-ին, Wildberries-ի փորձագետների մասնակցությամբ կանցկացվի վեբինար, որի շրջանակում ձեռներեցների հետ կքննարկվեն հարթակում բիզնես սկսելու հնարավորությունները՝ բիզնես մոդելի ընտրությունից և վաճառողի գրանցվելուց մինչև հարթակում առաջխաղացման գործիքներ:
Բացի այդ, կկազմակերպվի երկրորդ բաց կլոր սեղանը տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում հարթակի մասնագետները կպատասխանեն ձեռներեցների հարցերին և կօգնեն նրանց առցանց վաճառքի հետագա զարգացման գործում։
«Մենք ձգտում ենք խթանել տեղական բիզնեսի զարգացումը և բարելավել ծառայությունները ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար: Wildberries-ի բիզնես մոդելը լայն հնարավորություններ է ընձեռում հայ ձեռներեցների արտահանման ներուժը զարգացնելու համար՝ հնարավորություն տալով նրանց մուտք գործել այն երկրների շուկաներ, որտեղ գործում է ընկերությունը:
Մենք հնարավորություններ ենք ստեղծում ապրանքների տեսականին ընդլայնելու և դրանք հնարավորինս մատչելի դարձնելու սպառողների համար, այդ թվում՝ Հայաստանից»,- մեկնաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
Վերապատրաստման ծրագրերի օրացույցը կհրապարակվի Տելեգրամում․ t.me/globalwb ընկերության պաշտոնական ալիքում և t.me/WB_Armenia վաճառողների համար նախատեսված հարթակում։