ԱԱԾ-ն հերքում է՝ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիներ չեն շրջել

ԱԱԾ-ն հերքում է՝ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիներ չեն շրջել

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրն այն մասին, թե, իբր, Վարդենիսում նկատել են հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիների, ովքեր մտել են խանութ՝ առևտուր անելու։

«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխաոնւմ», — Aysor.am-ին հայտնել են ԱԱԾ-ից։

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նույնպես հերքեց լուրը։

Նա ասաց, որ այս պահին դիրքում է, սակայն Վարդենիսում իրավիճակը հանգիստ է։

«Նման տեղեկատվության չեմ տիրապետում, մի քանի օր է՝ դիրքերում եմ, բայց չեմ կարծում, որ նման բան տեղի ունեցած կլիներ», — ասաց քաղաքապետը։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial