Ադրբեջանցիները փորձում են գողանալ WhatsApp-ի հայկական պրոֆիլները

Ադրբեջանցիները փորձում են գողանալ WhatsApp-ի հայկական պրոֆիլները

Ադրբեջանցիները փորձում են գողանալ WhatsApp-ի հայկական հաշիվները։ Այս մասին իր բլոգում պատմում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը և ցույց տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները դա անում` SMS-հաղորդագրություն են ուղարկում հայկական համարներին՝ խնդրելով տրամադրել ուղարկված 6-նիշանոց կոդը, հետո ներողություն են խնդրում, թե իբր սխալվել են։

«Ասելու են՝ իբր հաշվի վերականգնման համար է։ Բնականաբար, ոչ մի դեպքում ոչ մի կոդ պետք չէ ոչ մեկին ասել։ Սակայն միայն դա չէ, կարող եք պաշտպանել ձեր պրոֆիլը առհասարակ կոտրվելուց՝ միացնելով two-step verification ֆունկցիան», — ասում է Մարտիրոսյանը և ցույց տալիս տեսանյութում՝ ինչպես է պետք դա անել։

Նրա խոսքով՝ այդ ֆունկցիայի շնորհիվ ոչ ոք չի կարողանալ գողանալ ձեր WhatsApp պրոֆիլը, և անգամ եթե դուք փոխեք ձեր հեռախոսը, պետք է նախ pin-կոդ հավաքեք, որը ունեք միայն դուք։

Տեղեկատվական անվտանգության մասնագետն ասում է, որ եթե պատերազմի ժամանակ WhatsApp-ի հայկական պրոֆիլների հանդեպ հարձակումները թիրախային էին, ապա այժմ դրանք տասնապատկվել են։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial