«Աէրոֆլոտը» մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան և մի շարք այլ չվերթեր

«Աէրոֆլոտը» մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան և մի շարք այլ չվերթեր

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերության տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ «Աէրոֆլոտը» փոփոխություն է մտցնում միջազգային չվերթերի ծրագրում՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով:

Մոսկվա-Երևան չվերթերից բացի կչեղարկվեն նաև Մոսկվա-Ակտաու, Մոսկվա-Ակտոբե, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Ամստերդամ, Մոսկվա-Աթենք, Մոսկվա-Բարսելոնա, Մոսկվա-Վաշինգտոն, Մոսկվա-Պրահա, Մոսկվա-Մյունխեն և մի շարք այլ չվերթեր:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial