Սյունիքից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
«Հարգելի Սյունեցիներ, մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:
Մենք հուսահատվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ապրելու… Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը», — գրել է Կարապետյանը Facebook-ի իր էջում։