Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա Ռուսաստան, Իրան», — ասել է Ալիևը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո:
Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիա ելք կունենա նաև Նախիջևանի ինքնավար հանրապետության միջոցով: